Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում առաջին անգամ հրապարակել է որդու` Գասպարի լուսանկարն առանց նրա դեմքը փակելու։

Լուսանկարին կից նա գրել է. «Դե ինչ, ընկերներ, եկեք ծանոթանանք: Իմ անունը Գասպար է, և ես արդեն 40 օրական եմ, նաև արդեն 5 կիլոգրամից ավելի եմ կշռում, այնպես որ, ես արքայազն եմ դառնալու: Աղջիկներ, սպասեք»։ Հետգրությամբ նա նշել է, որ Գասպարի աչքերը գրավել են իր սիրտը:

Հիշեցնենք, որ օրերս Գոհարը նաև բացահայտել էր, որ որդուն Գասպար է անվանակոչել` ի պատիվ իր մայրիկի հոր: Գոհարն ասել էր, որ նա այլևս ողջ չէ, բայց հրաշալի մարդ է եղել: