SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը: Այդ մասին «Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն է» համաժողովում հայտարարել է Մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան:

«Յուրաքանչյուր պացիենտ, ով COVID է տարել նույնիսկ թեթեւ ձեւով, փոփոխություններ ունի ուղեղի կողմից, ուղեղի կառուցվածքների կողմից»,-ասել է բժիշկը: Նրա խոսքով՝ դա հաստատում են այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են համի եւ հոտառության կորուստը: Դրանք ուղղակիորեն մատնանշում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը: Անցած ամիսների ընթացքում բժիշկները եւ գիտնականները նկարագրել են վիրուսով պայմանավորված ինսուլտի բազմաթիվ դեպքերի, ինչպես նաեւ նյարդաբանական այլ դրսեւորումների մասին, ճշտել է Նամազովա-Բարանովան:

«Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն է» համաժողովն այս տարի անցկացվում է օգոստոսի 11-ից մինչեւ 13-ը Մոսկվայում: ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես համաժողովի ռազմավարական մեդիա գործընկեր: