Р-Фарм ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Ռեպիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարժենա առնվազն 10 ԱՄՆ դոլար երկու չափաբաժնի համար այլ երկրներ արտահանելու դեպքում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

«Երկու չափաբաժնի համար, մենք հաշվել ենք, որ կարժենա առնվազն 10 ԱՄՆ դոլար», – ասել է նա:

Ռեպիկը նշել է, որ դա վերաբերում է պատվաստանյութերի առաջին խմբաքանակին, որոնք «բավականին թանկ» կլինեն:

Երբ արտադրության ծավալները մեծանան, գինը կնվազի, շեշտել է Ռեպիկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերից մեկն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Հայտարարությունն արվել էր կառավարության հետ խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում հայտնի էր դարձել Գամալեայի անվան հետազոտական կենտրոնի կողմից մշակված COVID-19-ի դեմ պատվաստանյութի պետական ​​գրանցման մասին: