Նախաճաշին, եթե այն կարելի է այդպես անվանել, մեկ գդալ մեղրը լուծում եք 150 մլ ջրի մեջ եւ ավելացնում 5-7 կաթիլ կիտրոնի հյութ։ 10-15 րոպե անց խմում եք մեկ գավաթ սուրճ կամ թեյ։

Ճաշին կարող եք վայելել խաշած հնդկահավ եւ ցանկացած բանջարեղեն (500 գրամից ոչ ավելի)։

Ընթրիքը հեղուկ կլինի։ 150-200 գրամ սպիտակ կաղամբը 15-20 րոպե խաշեք առանց աղի։ Թուրմը խմեք 30-40 րոպեի ընթացքում։ Քաղցա՞ծ եք։ Դիմացե՛ք։ Կաղամբի թուրմը, ինչպես նաեւ դրա հյութն օգտագործում են ճարպակալման բուժման ժամանակ։ Սակայն նման «ընթրիքը» գրեթե ոչ մի կալորիա չի պարունակում, այդ պատճառով էլ շատ դժվար կլինի։

Եթե չեք դիմանում, քնելուց առաջ կարող եք մեկ բաժակ անյուղ կեֆիր խմել։

Այս դիետան խորհուրդ չի տրվում պահել երեք օրից երկար։ Անհրաժեշտության դեպքում 2 օր անց կարելի է կրկնել։