Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

 

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին, որը հիանալի կազմվածք ունի, ջինսե շորտ է կրում եւ մուգ գույնի բիկինի։ Աստղիկն արձակել է մազերն ու խոշոր արեւային ակնոց է կրում։ «Առավոտյան սուրճ լողափի մոտ։ Բարի լույս, գեղեցիկ մարդիկ, լավ օր եմ մաղթում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։