Անի Երանյանի անակնկալը՝ նորաթուխ ծնողներին: Վերջապես ծնվեց Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրելյանի առաջնեկը․:

Գեղեցիկ զույգի հրաշք որդու անունը կնքեցին Ռոբերտ անունով: Արփին իր էջում գրել էր․

«Իմ Տղա… Իմ Աստծո պարգև… Քեզ երկա՜ր էի սպասել…»։

Եվ իսկապես, երկար սպասված։ Ինչպես հայտնի է Արփիի և Միհրանի ճանապարհները խաչվեցին առավելապես Ֆուլ Հաուս սիթքոմի ժամանակ:

Անգամ հումորային սերիալում էին նրանք միասին, ինչպես և կյանքում: Հայտնի է նաև, որ զույգը շատ մտերիմ էր նաև մեկ այլ սիրված դերասանուհու՝ Անի Երանյանի հետ:

Երանյանը երկար տարիներ խաղաց Ֆուլ Հաուսի թիմի հետ, այնուհետ ինչ-ինչ պատճառներով դուրս եկավ:

Հեռանալուց հետո, Երանյանը բազում այլ հեռուստասերիալներում մասնակցություն ունեցավ ու մինչ այժմ էլ խաղում է:

Անիի և Արփիի հարաբեությունները, ըստ որոշ ասեկոսեների, վերջին շրջանում փոքր ինչ լարվել էին, սակայն համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Անին անգամ մեծ նվեր է գնել Միհրանի և Արփիի որդու համար:

Ասում են, որ նվերը, թեպետ շատ արժեքավոր էր, սակայն նրանք նախընտրել են չբարձրաձյնել այդ մասին, այդուհանդերձ․․․

Եթե եղել են ինչ-որ կոնֆլիկտեր, լավ կլիներ, որ դրանք հարթված լինեին և Անին, իսկապես անակնկալ մատուցեր․․․

Խաղաղություն բոլորիս․․․

Աղբյուրը` MaxInfo.am