Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

 

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սրբուկը մուգ գույնի, մարմինն ընդգրկող զգեստ է կրում։ Այն ոտքի ու մեջքի հատվածում առանձնանում է հետաքրքիր բացվածքով։ Սրբուկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Կանոններ չկան, հետեւիր սրտիդ»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Կրակոտ կազմվածք»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին փայլուն հագուստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ «Եվրատեսիլ 2019»-ի հայ պատվիրակը հավաքել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ Թեեւ երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել. «Յուրօրինակ, հիասքանչ»։