Կորոնավիրուս տարած մարդիկ կարող են 3 ամիս վիրուս արտազատել, նույնիսկ եթե այլեւս որեւէ ախտանիշ չունեն: Այս մասին պատմել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ նրա` այդ մասին են վկայում ռուս եւ օտարերկրյա հետազոտողների տվյալները:

«Ըստ մեր դիտարկումների` Ռուսաստանում` մինչեւ 48 օր, իսկ արտերկրում` մինչեւ 90 օր: Մարդը, ով այլեւս ախտանիշներ չունի, ում արյունը հիանալի վիճակում է` բոլոր ցուցանիշները, սակայն նա քթից վիրուս է արտազատում»,- ասել է Պոպովան:

Նրա խոսքով` դեռ դժվար է ասել, թե որոնք կարող են լինել փոխանցվող վարակի երկարաժամկետ հետեւանքները օրգանիզմի համար եւ որքան ժամանակով է իմունիտետ ձեւավորվում կորոնավիրուսի նկատմամբ:
«Մենք չգիտենք պաթոգենեզը, չգիտենք ազդեցության մեխանիզմը, չգիտենք երկարաժամկետ հետեւանքները, չգիտենք իմունիտետի տեւողությունը: Մենք չգիտենք պաշտպանությունը որոշող իմունիտետի մակարդակը»,- ասել է նա: