«Սպուտնիկ V» պատվաստանյութի հետհաշվառման ուսումնասիրություններին մասնակցող կանանց խորհուրդ չի տրվում հղիանալ, բացի այդ, բոլոր կամավորները պետք է հրաժարվեն ալկոհոլից, հետևում է կլինիկական փորձարկման արձանագրությունից, որը ներկայացրել է РИА Новости-ն:

«Եթե որոշեք մասնակցել հետազոտությանը, ապա դրա անցկացման ժամանակահատվածում ձեզ խորհուրդ չի տրվում հղիանալ, կրծքով կերակրել, ինչպես նաև պատվաստումից հետո երեք ամիս ձվաբջջի դոնոր դառնալ»,- ասվում է փաստաթղթում:

Նրանք, ովքեր հղիանան, անմիջապես կհեռացվեն պատվաստման գործընթացից և կվերցվեն հսկողության տակ:
Տղամարդկանց խորհուրդ է տրվել խուսափել երեխա ունենալուց և փորձարկումների ընթացքում և դրանց ավարտից հետո երեք ամիս սերմնահեղուկ չտալ արհեստական բեղմնավորման համար:
Կամավորները պետք է դադարեցնեն ալկոհոլ ընդունել պատվաստումից երեք օր առաջ, իսկ հետազոտության ընթացքում զերծ մնան ալկոհոլի ավելորդ օգտագործումից: Ծխողներին խնդրում են սահմանափակվել օրական 10 ծխախոտով:

Պատվաստումները կատարվում են դատարկ ստամոքսին, և մասնակիցները պետք է պահեն էլեկտրոնային օրագիր: Տվյալները պետք է մուտքագրվեն այնտեղ առնվազն 15 անգամ: