Կորոնավիրուսի բարդությունների բուժման համար օգտագործվող դեղամիջոցը՝ ազիտրոմիցինը, կարող է սրտի կաթվածի հանգեցնել: Այս մասին զգուշացնում են Իլիոնյսի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում:

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 4 մլն պացիենտի տվյալները եւ պարզել, որ ազիտրոմիցինի եւ սրտի էլեկտրական ազդակների վրա ազդող դեղամիջոցների միաժամանակյա ընդունումը կապված է սրտի գործունեության հաճախականության 40 տոկոսանոց մեծացման հետ: Էլեկտրական ազդակների վրա ազդում են, օրինակ, զարկերակային ճնշման դեմ դեղամիջոցները, հակադեպրեսանտները, հակամալարիական դեղամիջոցներն ու օփիոդները:

Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել նրան, որ յուրաքանչյուր հինգերորդ մարդ, ում նշանակել են ազիտրոմիցին կորոնավիրուսի բուժման շրջանակում, ընդունել է նաեւ դեղամիջոցներ, որոնք երկարացնում են QT ինտերվալը: