«The Kardashian Family» ռեալիթի շոուի աստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյան Ուեսթը Instagram-ում կիսվել է ընտանեկան հին լուսանկարով ու զարմացրել երկրպագուներին:

2006 թվականի լուսանկարներում Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյան քույրերն են դեռ երիտասարդ տարիքում`տարբեր գույնի բիկինիներով ու արևային ակնոցներով: Հրապարակումը հավանել է մոտ 2 մլն օգտատեր։

Երկրպագուները տարակուսած են այն փոփոխություններով, որոնք տարիների ընթացքում տեղի են ունեցել հեռուստաաստղերի արտաքին տեսքում: «Քիմն ամենագեղեցիկն էր մինչ այդ բոլոր պլաստիկ վիրահատությունները», «Քորթնին միակն է, ով այժմ կարծես նույնն է, ինչ երիտասարդ տարիներին», «Քլոեն նկարում լավ տեսք ունի: Հիմա նա ինքն իրեն ոչնչացրել է», «Նկարված շրթունքներով խոզեր», «Այդ ժամանակվանից մի վեր մեծ աշխատանք է արվել … », – գրել են նրանք: