Աշխարհահռչակ դերասաններ Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի դուստրը՝ Շայլոն, ով երկար ժամանակ ապրում էր որպես տղա, կրկին վերադարձել է իր աղջկական կերպարին: Հայտնի է, որ երեխան վաղ տարիքից իրեն ավելի հարմար էր զգում տղայի կերպարում, հագնվում էր տղայի հագուստներ, կտրում էր տղայական կարճ սանրվածքներ և խնդրում էր իրեն Ջոն անվանել: Ըստ լուրերի, նա անգամ պատրաստվել է հորմոնալ թերապիայի ու սեռափոխության վիրահատության: Սակայն վերջերս երկրպագուներն ուրախությամբ նկատել են, որ Շայլոն հանրության աչքին երևում է աղջկական հագուստով և մազերը երկարացրել է:

Հավելենք, որ նրա ծնողները երբեք չեն ընդդիմացել նրա մտադրություններին, միայն առաջարկել են մի որոշ ժամանակ փորձարկումներ անել՝ մեկ շաբաթ ապրել աղջկա, մեկ շաբաթ՝ տղայի կերպարում և վերջում համեմատել, թե երբ էր իրեն ավելի հարմարավետ զգում: