Բեմադրիչ, ռեժիսոր, դերասան Արշո Հարությունյանն ու Բաբկեն Չոբանյանը մեկնել են առաջնագիծ։

Տաղանդավոր արտիստների լուսանկարն իր էջում հրապարակել է Երեւանի կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։

«Արշո ջան, Բաբկեն ջան բարով գնաք, բարով գաք։ Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք»,- գրել է նա։