օրեր առաջ, երգչուհի Սոնա Շահգելդյանn այցելել էր Դադիվանք, որտեղ կատարել էր Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» ստեղծագործությունը։

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից Սոնան գրել էր, որ սիրտը կտոր-կտոր է լինում, քանի որ իսկական հայ է եւ սիրում է իր հայրենիքը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ իր ազնիվ կատարումը տեղ կհասնի եւ ամեն ինչ լավ կլինի։

Այս հրապարակմանն արձագանքել է երգիչ Մհերը (Մհեր Արմենիա)։ Նա Սոնայի կատարմամբ կիսվել է իր էջում, որին կից երգչուհուն քննադատել է իր քաղաքական հայացքների համար՝ գրելով․ «բա Սոնա ջան, ինչու մենակ քո սիրտն է կտոր-կտոր լինում… Տեսար, թե Նիկոլդ ինչ օրը գցեց մի ամբողջ ազգի…»:

Այս գրառումն անտարբեր չի թողել Սոնա Շահգելդյանին։ Նա շտապել է պատասխանել երգչին՝ ասելով, որ երբեք կուսակցական չի եղել, չի ծախվել, չի քծնել ոչ ոքի եւ մնացել է նույն Սոնան․ «Մհեր ջան, ես կյանքում ոչ եղել եմ կուսակցական, ոչ էլ կներես ոռ եմ մտել շատերի պես ու մնացել եմ նույն Սոնան: Խոսալու տեղը կարաս մի լավ գործ անես, իսկ ես միշտ իմ ժողովրդի հետ եմ, ով ծախված է և ծախել է հողերը վաղ թե ուշ պատասխան է տալու Աստծու առաջ: Ես ամեն դեպքում մնացի նույն Սոնան, ում բոլորը հարգում և սիրում են, ինձ իսկական հայ եմ համարում ու չծախվեցի փողի համար:

Մենք իրականում չգիտենք ինչ է եղել, երբ կիմանանք այդ ժամանակ էլ կխոսենք լավ: Իմ Նիկոլս լիներ տուն, ավոտ, կամ էլ աշխատանք կունենայի շատերիդ պես, ես միշտ երգել եմ ու երգելու եմ իմ ժողովրդի համար, զինվորի համար, դու էլ խաղ մի խաղա, ամոթա Մգեր Արմենիա, հարգի հերոս տղերքին գոնե հիմա ու մի խոսա ու մի փորձի երգիս տակ անհիմն բաներ գրես: Ամոթա, հազար անգամ կներեք հերոս տղերք ջան, մարդիկ երազում են իմ դուխից ունենան», — գրել է Սոնան։

Այս ամենին ի պատասխան երգիչ Մհերը Սոնային մեղադրել է սովորական հայփի մեջ․․․

«Շատ-շուտով բոլոր դավաճաններն իրենց արարքների պատասխանը կստանան։ Աստծո եւ ժողովրդի առջեւ պատասխան կտան այն ամենի համար, ինչ արել են․․․ Հայ ժողովուրդը չի լռելու», — իր խոսքը եզրափակել է երգիչը։ 

Աղբյուր՝ https://style.news.am/