Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Վազգեն Մանուկյանն իր հույսը դրել է գազազած ժողովրդի վրա ու վարչապետին էլ մինչև երեքշաբթի՝ 12:00 ժամանակ տվել, կարծում եմ՝ այդ հարցը իրավապահ մարմինների ուսումնասիրության տիրույթում է։
Բայց այ մեզ՝ ընտրողներիս, պետք է հետաքրքրի մեկ հարց. այդ գազազած ժողովրդից ովքե՞ր են լինելու անցումային կառավարության ձեր նախարարները։ Ձեզ մինչև ժամը 12:00 ժամանակ»: