losarmnews.com-ը գրում է. Ավելի ծանր տարի քան 2020 թվականը՝ վերջին ժամանակներում դժվար թե հնարավոր լինի մտաբերել: Թագաժահր (COVID-19), դրա առաջ բերած հասարական-քաղաքական կատակլիզմներ, քաոս և այլն: 2020-ը, սակայն, առավելապես ողբերգական ստացվեց մեզ՝ հայերիս համեր: Մեղմ ասած՝ խորհրդավոր հանգամանքներում արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտությունը, ցավոք, իր անջնջելի հետքն է թողնելու Հայաստանի ու հայության վրա, ու դեռ պետք է հասկանալ՝ ինչպես ենք կարողանալու գոնե ինչ-որ չափով վերականգնվել, ժողովրդի մեջքը շտկել: Ինչպես հայտնի է, պատերազմն ուղեկցվեց տարբեր երկրներում ծվարած հայ համայնքների կողմից կազմակերպված լայնամասշտաբ ցույցերով, որոնցից անմասն չմնաց նաև լոսանջելեսահայությունը: Ցավալի է, բայց՝ փաստ, որ վերոհիշյալ ցույցերն իրականում շատ իմաստներով չեն կրել ինքնաբուխ բնույթ՝ գլխավորապես ուղղորդվելով մեկ կենտրոնից: Օրինակ՝ Լոս Անջելեսում կիրառվեցին համապատասխան տեխնոլոգիաներ՝ ներազդելու մարդկային զանգվածի հոգեբանության վրա՝ կարծես կաշպիրովսկյան տեխնոլոգիաներով մարդկանց քնեցնեին, զբաղեցնեին ու շեղեին, զոմբիացնեին:

Լոս Անջելեսի պարագայում ցուցարարներին մանիպուլացնողի հիմնական դերը վերապահված էր ոմն Քրիստինե Հալաջյանին, ով, ի դեպ, անգրագետ, կրթություն չունեցող մեկն է՝ չնայած որ իր ֆեյսբուքյան էջում նշված է իբր ավարտել է Նորթրիջի «CSUN» համալսարաի ը հոգեբանության ֆակուլտետն, ինչը, սակայն ակնհայտորեն կեղծիք է, քանի որ դժվար թե նման կրթություն ստացած անձին բնորոշ լինեն այն հոգեկան շեղումները, որոնք հաճախ կարելի է նկատել «համալսարանավարտի» ֆեյսբուքյան «լայվերում»: Հալաջյանի սկզբնական գործունեությանը բնորոշ է աղանդավորական («Կյանքի խոսքի») ձեռագիրը, որի միջոցով համայնքում նա հետզհետե ձեռք է բերել որոշակի ճանաչում: Հիմա արդեն Հալաջյանի «հետևորդները» բամաթիվ են, որոնց շրջանում, սակայն, գերակշռում են ֆեյքազոմբիական համայնքը՝ ասենք ալենսիմոնյանական, արաբոսաքոյական երանգավորմամբ: Պատերազմի 44 օրերի ընթացքում Հալաջյանը բացառապես ստել է, նրա գործառույթը սուտը ճշմարտության տեղ անցկացնելն էր, արծրունհովհաննիսյանական ստի «ջրաղացին ջուր լցնելը»՝ հաղորդելով այդ ամենին ամերիկյան շոուի արտաքին: Հասկանալի չէ, թե իր հետագա կյանքն ինչպես է պատրաստվում ապրել մեկն, ով, փաստորեն, անմասն չի մնացել հայ ժողովրդի դեմ կազմակերպված լայնամասշտաբ դիվերսիայից:

Միևնույն ժամանակ ցավալի է արձանագրել այն փաստը, որ Հալաջյանը միայնակ չի գործել՝ աջակցություն գտնելով լոսանջելեսահայ «արվեստագետների» որոշակի ներկայացուցիչների՝ մասնավորապես՝ չարաբաստիկ կորոնավիրուսի պատճառով անգործ մնացած ինչ-որ երգիչների կողմից: Խոսքն այս պարագայում, օրինակ, Տիգրան Ասատրյանի մասին է: Սա հանկարծ որոշեց ձևանալ որպես հայրենասեր ու Հալաջյանի «ջրաղացին ջուր լցնող»: Ընդ որում՝ սա այն նույն Տիգրան Ասատրյանն է, ով երկուսուկես տարի առաջ,երբ Քրիստինե Հալաջյանը Լոս Անջելեսում կոկորդ էր պատռում՝ Սերժին մերժելու, ձեռքի հետ էլ իր օգտագործած, կեղտոտ բերանով լուտանք թափում որոշ գործարարների, արվեստագետների և այլոց հասցեին, Արամ Ասատրյանի որդի Տիկոն՝ մկան ծակին հազար թուման էր տալիս գլուխը մի տեղ խցկելու, որպեսզի Լոսի Քիսոն իրեն չանդրադառնա: Հանդիսանալով Սերժի ու Սաշիկի քեֆերի անբաժան ուղեկիցներն՝ Տիգրան Ասատրյանն ու «Ասատրյան» բենդն իրենց մեջ ուժ չէին գտնում՝ միանալու ժողովրդին: Ո՞ւր էր այն ժամանակ Տիգրան Ասատրյանի հայրենասիրությունը և ինչո՞ւ էր նա թաքնվում: Տիգրան Ասատրյանն, ում գլուխն ակնհայտորեն չի պայթում խելքի ավելցուկից, հիմա կարծես հասկացել է իր լավն ու վատը, այն, թե որտեղից և որ ուղղությամբ են փչում հովերը, ուստի՝ որոշել է «կաշի փոխել», «պղտոր ջրում սեփական ձուկը բռնել»: Բայց Ասատրյան Տիկոն պետք է մտածի, թե ինչ է անելու այն ժամանակ, երբ Փաշինյանն այլևս իշխանության չլինի, քանի որ վերջինիս օրերը հաշված են: Այդ դեպքում ո՞ւմ տակն են սողոսկելու Տիգրան Ասատրյանն ու նրա բենդը… Հիմա գուցե ոմանք մեզ կարող են մեղադրել Տիգրան Ասատրյանի հասցեին քննադատություն հնչեցնելու մեջ՝ նկատի ունենալով նրա՝ գուսան Արամ Ասատրյանից սերված լինելու հանգամանքը,սակայն իրականում բոլորն էլ գիտեն,թե ինչ է իրենից ներկայացնում Տիգրան Արամի Ասատրյանը: Սա այն երգիչն է, ով նույն լոսանջելեսահայ համայնքի հաշվին ընդամենը փող է բռնել իր բենդի հետ միասին՝ 10000-15000 դոլարի դիմաց ֆոնոգրամայի տակ «ծաղկացնելու» քեֆերը՝ միաժամանակ այդ ընթացքում փաստացի տարածելով ու քարոզելով սփյուռքում Աննա Հակոբյանին ու Մեհրիբանին այդքան հոգեհարազատ ադրբեջանական մուղամային մշակույթ: Մենք կստիպենք մուղամասածին զղջալ իր ցուցաբերած կեցվածքի համար՝ ջրի երես դուրս բերելով խնամքով ծածկված իրողությունները, և այս առումով խոստանում ենք առանձին անդրադարձ կատարել՝ բացահայտելու, թե իրականում ինչ է իրենցից նեկայացրել Ասատրյան ընտանիքն ընդհանրապես: Ցավոք, քրիստինեհալաջյաններն ու տիգրանասատրյաններն էին, որ պատերազմի 44 օրերի ընթացքում խորը թմբիրի մեջ գցեցին ողջ հայությանն ու հայաստանյան հասարակությանը, երբ, փաստորեն, «հաղթելու ենք» գոռալով Արցախ էինք կորցնում, այնինչ ճիշտ այդ ժամանակ ոմանք սեփական գրպաններն էին օտարածին փողերով տռզում, Նիկոլին փիառ ապահովում:

Հետաքրքիր է, թե «հայրենասեր» Քրիստինե Հալաջյանն ու Տիգրան Ասատրյանն՝ իր բենդով, ինչո՞ւ են հիմա լռում ու աչք փակում Փաշինյանի կողմից հողերի հանձնման վրա, երբ, փաստորեն, այլևս վտանգվել է Սյունիքը: Այսքան զոհեր, ռամզագերիներ, կորսված ու կոտրված ճակատագրեր ստացանք պատերազմի արդյունքում: Հետաքրքիր է՝ սրանց խիղճն ինչպե՞ս է տանում պապանձվել ու ջայլամային կեցվածք ընդունել: Ի՞նչ է սրանք, մամուլ չե՞ն կարդում, լուրերին չե՞ն հետևում: Ինչո՞ւ հիմա չեն միանում ժողովրդի արդար ցասմանն ու ասենք մասնակցում «Հեռացի՛ր, դավաճան Նիկոլ»-ի դեմ կազմակերպված ցույցերին, թե՞ ճշմարտությունը բարձրաձայնելը անեկամտաբեր գործ է, ոչ ձեռնտու: Թող իմանան, սական, որ ոչինչ չի մոռացվում ու ոչ ոք չի մոռացվում: Եթե այս ընթացքում ոմանց չենք անդրադարձել, չի նշանակում,որ չենք նկատել կամ աչք ենք փակել: Հերթով, կարգով, շարքով անդրադառնալու ենք բոլորին, և մարդիկ,ովքեր այս ընթացքում կեղտոտ գործունեություն են ծավալել, ստիպած են լինելու առերեսվել հանրության դատին: Մենք մեզ պարտավորված ենք համարում հանրության առաջ բացահայտել ոմանց իրական կերպարը, ազգադավ էությունն ու ծախու արարած լինելը: Բոլոր այն մտավոր(ռ)ականներն, արվեստագետներն, ովքեր պատերազմի օրերին Հալաջյանի «թելը թելելով» ու իրականություն խեղաթյուրելով, պարարտացել են, թո՛ղ զգուշանան: Ճշմարտությունը թաքցնել չի լինելու, մենք դա թույլ չենք տա: 44 օր դուք ստել եք, մենք 44 հոդվածով ձեր դիմակը պատռելու ենք: Սա որպես նախաբան Լոսի Քիսոյին, Ասատրյան Տիկոյին ու նրանց դավաճան թիմակիցներին:

Նյութի աղբյուր՝ https://losarmnews.com/