«Losarmnews.com-ն իր ընթերցողներին խոստացել էր պարբերաբար անդրադառնալ այն մարդկանց ու նրանց կատարած քայլերին, ովքեր անմիջականորեն առնչություն են ունեցել արցախյան վերջին պատերազմի հետ, ովքեր այդ ընթացքում «փայլել են» իրենց «հայրենասիրական» գործունեությամբ Լոս Անջելեսում: Գրել էինք Լոս Անջելեսում պատերազմի օրերին տեղի ունեցած ցույցերի մասին, որ շատ առումներով ստացել էին արհեստական բնույթ՝ ուղղորդվելով ու մանիպուլացվելով մեկ կենտրոնից, իրենց մասնակցությունն էին բերել նաև համայնքի որոշ հայտնիներ՝ մարդիկ, որոնց ընդունված է անվանել «արվեստագետներ», ովքեր լծվել են Նիկոլ Փաշինյանի ռեաբիլիտացիայի գործին՝ մոռացության մատնելով արվեստագետի առաքելությունը: Հայության շրջանում մեծապես սիրված ու գնահատված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ «Ձախ Հարութը», արվեստի այն գործիչներից է, ով մաս է դարձել փաշինյանական ռեժիմի սազանդարների այն խմբի, որի կարճատեսության կամ շահամոլության արդյունքում է նաև, որ մի ողջ ժողովուրդ չի կարողանում ազատվել թուրքին հայրենիք վաճառած ստահակներից:

Մարդու գլխում չի տեղավորվում՝ ինչպե՞ս կարող էր «Ձախ Հարութի» նման մեկն, ում տեսակը մշտապես համարվել է գովելի ու նույնիսկ օրինակելի, տրվել քաղաքական կեղտոտ խաղերին ու այդքան մանրանալ: Բոլորն են, թերևս, հիշում մոտ երկուսուկես տարի առաջ պատահածը, երբ Քրիստինե Հալաջյան ով, պատերազմի ողջ ընթացքում լոսանջելեսահայությանը մանիպուլացնելով էր զբաղված՝ աջակցություն հայրենիքի անցկացվող ցույցերը վերածելով հանաքմասխարության, հերթական անգամ փորձելով «պղտոր ջրում ձուկ որսալ», լոսանջելեսահայության շրջանում հեղափոխություն էր անում, հաջակցություն Նիկոլի ինչ-որ շոուներ ու միջոցառումներ կազմակերպում: Հենց այդ ժամանակ էր, որ պրակտիկորեն բոլոր ամերիկահայ արվեստագետներն, այդ թվում՝ «Ձախ Հարութը» միացան քրիստինեհալաջյանական լոզունգներով ողողված շարժմանը՝ միաժամանակ փորձելով չշտապել ու կողմնորոշվել՝ կշեռքի որ նժարն է առավելապես ծանրանում, որ ճիշտ կողմը բռնեն ու չտուժեն: Չէին ցանկանում զուր տեղը վատամարդ դուրս գալ Սերժ Սարգսյանի առաջ: Միաժամանակ հարկ է նկատել, որ նրանք, ովքեր չէին շտապում միանալ Քրիստինե Հալաջյանի արկածախնդրությանն, անմիջապես քարկոծվում ու վարկաբեկվում էին թե՛ ֆեյսբուքյան «լայվերի» ու թե՛ կենդանի շփումներում: Քրիստինեն չէր հանդուրժում տարակարծությունն ու այդպես էր պատժում այլախոհներին: Այդ օրերին Հալաջյանի դրբի տակ ընկածներից մեկն էլ Հարութ Փամբուկչյանը դարձավ, երբ վերջինս, գալով Հալաջյանի կողմից կազմակերպած ակցիային, փորձել էր ելույթ ունենալ, սակայն արժանացել էր դրա մասնակիցների արհամարհանքին: Հենց Հալաջյանն էր հրահանգել մեջքով շրջվել «Ձախ Հարութին» ու այդպես ստորացնել, ելույթի ժամանակ սուլել, բղավել, ինչի պատճառով երգչի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նշենք նաև, որ Հալաջյանն, իրեն հատուկ բառապաշարով, հայտարարել էր, թե «Ձախ Հարութը» Սերժի առաջ «կզողներից է»:

Որքան էլ երգչի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը հետագայում ջանում էր համոզել, թե իբր նման դեպք իրականում տեղի չի ունեցել, փաստը մնում է փաստ, որ դեպքն իրական է, և ստի հավանականությունը տվյալ պարագայում ուղղակի զրոյական է: Ի դեպ՝ տեղի ուենցածը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել լոսանջելեսահայության շրջանում, նույնիսկ ասում էին, որ նպատակադրվել էին դատի տալ Քրիստինե Հալաջյանին ում, ինչպես հայտնի է անցյալում չեն էլ ճանաչել: Քրիստինը Հալաջյանը մի ինչ-որ անհայտ բիոզանգվածի մասնիկ է եղել: Նույն Քիսոն անգամ տեղյակ չլինելով Հարութ Փամբուկչյանի բեմական ինքնատիպ պահվածքին, ով սովոր է իր հանդիսատեսի առաջ խոնարհվել, միայն հալաջյանքրիստիկները կարող էին որակել՝ «կզել»: Նախկին հոդվածում անդրադարձել էինք նաև Հալաջյանի մունետիկներից Տիգրան Ասատրյանին, ով պատերազմի օրերին շարունակաբար ջուր էր լցնում Հալաջյանի ջրաղացին: Ասատրյանի տանն, ի դեպ, տեղի էր ունեցել դրամահավաքի միջոցառում, որին իրենց մասնակցությունն էին բերել որոշ հայտնիներ ինչպես նաև «Ձախ Հարութը», որ միշտ սիրահոժար կերպով մասնակցել է բարեգործական միջոցառումներին: Հենց Տիգրան Ասատրյանի ջանքերով էլ Հալաջյանն ու Փամբուկչյանը բարիշում են: Մենք, ինչ խոսք, միմիայն կողմ ենք մարդկանց միջև հաշտությանը, բայց տվյալ պարագայում ինչպե՞ս կարղ էր «Ձախ Հարութն» այդքան արագ մոռանալ իրեն հասցված հրապարակավ վիրավորանքն ու անպատվությունը՝ Ասատրյանի տանը փաստացի «կզելով» իրեն պատվազրկած աղանդավորի առաջ:

Մեզ համար ցավ է նման անդրադարձ կատարելը մի մարդու, ով իսկապես մեծ արվեստագետ է, եզակի մարդ, ընկեր, հայրենասեր, ինչի դրսևորումներից մեկն էլ, օրինակ, այն էր, որ երբ հեղափոխությունից հետո Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել էր ԱՄՆ ու մասնակցում էր դրամահավաք-ճաշկերույթի, «Ձախ Հարութը» հայտարարել էր՝ պատրաստ է վաճառել իր կիթառը՝ հասույթն ուղղելու Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ «Ժպիտների քաղաքին»՝ ստեղծված աջակցելու քաղցկեղով հիվանդ երեխաներին: Արդարև, նման կեցվածք դրսևորելու ընդունակ են ոչ բոլորը, ոչ բոլորն են նույնքան անշահախնդիր: Մենք պարզապես ցավում ենք, որ Հարութ Փամբուկչյանը կուլ տվեց Հալաջյանից հասցված վիրավորանքն ու փաստացի կզեց մեկի առջև, ում մարդկային ցածր որակների մասին խոսելն անգամ ավելորդ է, դրա մասին գիտեն բոլորը, բոլորին էլ հայտնի է՝ ով է Հալաջյանն, իսկ ով՝ Փամբուկչյանը: Դա չպետք է տեղի ունենար…

Նյութի աղբյուր՝ losarmnews.com