Շվեյցարիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման առաջին դեպքերը: Բրիտանիայի երկու քաղաքացու թեստի արդյունքները դրական էին: Այս մասին հայտնում է երկրի Հանրային առողջության դաշնային գրասենյակը, փոխանցում է DW-ն:

Վիրուսի նոր մուտացիան, որն առաջին անգամ հայտնաբերվել էրՄեծ Բրիտանիայում, ներթափանցել է նաեւ Գերմանիա: Վարակը հայտնաբերվել է կնոջ մոտ Բադեն-Վյուրթեմբերգ հողում, ով դեկտեմբերի 20-ին Միացյալ Թագավորությունից վերադարձել էր Մայնի Ֆրանկֆուրտ: Նա գտնվում է տնային կարանտինում, հայտնել է սոցիալական հարցերի եւ ինտեգրման տարածաշրջանային նախարարությունը: