Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ առողջապահության նախարարությունը թույլատրել է Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը 60 տարեկանից բարձր մարդկանց համար, հաղորդում է «Գազետա»-ն:

«Առողջապահության նախարարությունը հաստատել է փոփոխությունները բժշկական օգտագործման ցուցումներում: Այժմ Sputnik պատվաստանյութը հաստատված է 18 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց օգտագործման համար»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:


Այդպես, 60 տարեկանից բարձր քաղաքացիներն այժմ նույնպես կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Մուրաշկոյի խոսքով` հետազոտությունը հաստատել է, որ Sputnik պատվաստանյութը անվտանգ եւ արդյունավետ է:

Ռուսաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: