Gizmochina պորտալը ներկայացրել է տարբեր կատեգորիաների լավագույն Android սմարթֆոնների իր վարկանիշը:

Այդպես, տեսախցիկի մասով լավագույն սմարթֆոնը, ըստ վարկանիշը կազմողների, Huawei Mate 40 Pro +-ն է: Նշվում է, որ հինգ տեսախցիկներով հագեցած սարքը հնարավորություն է տալիս հիանալի լուսանկարներ անել ցանկացած լույսի ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Վարկանիշի լավագույն ֆլագմանը Xiaomi Mi 10-ն է: Ըստ Gizmochina-ի` այս մոդելը համապատասխանում է ընտրության չափանիշների մեծ մասին:
Ըստ պորտալի` գին-արժեք հարաբերակցությամբ առաջատարը Mi 10T Pro 5G մոդելն է, որը հագեցած է 144 հերց էկրանով, Snapdragon 865 պրոցեսորով, եռակի տեսախցիկով եւ արագ լիցքավորմամբ ապահովող հզոր մարտկոցով:

Վարկանիշում լավագույն ծալվող սմարթֆոնը Samsung Galaxy Z Fold 2-ն է, որը մեծ էկրաններ, լավ մարտկոց եւ հզոր Snapdragon 865+ պրոցեսոր ունի:
Վարկանիշի հեղինակներն առանձնացրել են ծալվող LG Wing սմարթֆոնը, որն, ըստ նրանց, եզակի պտտվող մեխանիզմ ունի:

5G-ով բյուջետային սարքերի կատեգորիայում Gizmochina-յի վարկանիշում լավագույնը OnePlus Nord-ն է, որը, ինչպես նշվում է, որպես ապրանքանիշի առաջին բյուջետային սմարթֆոնն է ներկայացվել երկար ժամանակվա ընթացքում: Այդպես, այս սարքը ունի 90 հերց հաճախականությամբ AMOLED էկրան, վեց տեսախցիկ, Snapdragon 765G պրոցեսոր եւ մարտկոց, որն արագ լիցքավորում է ապահովում: