Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են ամուսնալուծվել։ Այս մասին հայտնում է Page Six պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ բազմաթիվ աղբյուրներ հայտնում են, որ զույգի ամունալուծությունն անխուսափելի է։ Քիմն արդեն դադարել է կրել ամուսնական մատանին, իսկ Քանյեն տոներն անցկացրել է Վայոմինգի իր տանը, ոչ թե՝ Քարդաշյանների ընտանիքի հետ։
Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին, ունեն 4 երեխա։