Ամառը հանգիստ մեկնելու լավագույն ժամանակաշրջանն է և շուտով շատերը կհայտնվեն ինքնաթիռներում՝ մեկնելով այդքան բաղձալի հանգստավայրը։ Սակայն կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր չափազանց մեծ տհաճություն են ապրում ինքնաթիռում գտնվելիս։

BlogNews –ը պարզել է, թե ինչպես է թռիչքն ազդում մարդու մարմնի վրա. արդյունքները պարզապես կաշեցնեն Ձեզ։

Ձեր ոտքերը այտուցվում են

Ինքնաթիռում գտնվելիս, դուք չեք կարողանում հանգիստ քայլել կամ ձգվել։ Դժբախտաբար, շարժման սակավությունը հանգեցնում է արյան կուտակմանը ոտքերում, ինչը բերում է այտուցվածության և նույնիսկ արյան թանձրացմանը։ Սրանից խուսափելու համար ժաման –առժամանակ ձգեք ոտքերը։

Ձեր սննդային ճաշակը փոխվում է

Գիտնականները պարզել են, որ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատում են համային նախասիրությունների համար, փոխում են իրենց աշխատանքի ձրը թռիչքի ժամանակ։ Նույնիսկ ամենաշատ քաղցր սիրող մարդիկ կարող են որևէ թթու բան ցանկանալ ինքնաթիռում։

Բերանից տհաճ հոտ է գալիս

Ջրազրկման հետևանքով մեր մարմին ավելի քիչ թուք է արտադրում, ինչի հետևանքով բերանի խոռոչում ստեղծվում է բակտերիաների ակտի աճ, որն էլ իր հերթին առաջացնում է տհաճ հոտ։ Սրանից կարելի է խուսափել մինչև թռիչը առողջ սնունդ ուտելով և անանուխի մաստակ ծամելով։

Ձեզ մոտ մաշկի խնդիրներ են առաջանում

Ջրազրկում նաև առաջացնում է մաշկի չորացում և ցանկ։ Ինքնաթիռի չոր օդը թուլացնում է մեր մաշկի պաշտպանական ռեֆլեքսենրը, ինչն էլ հանգեցնում է խնդիրների։ Ապահով լինելու համար Ձեզ հետ խոնավեցնող քսուք վերցրեք։

Գլխապտույտ է առաջանում

Թռիչքի ընթացքում դուք կարող եք գլխապտույտ և սրտխառնոց զգալ, քանի որ աչքերի ընկալած ստատիկ նկարը չի համապատասխանում շարժման զգացմանը, ինչը սթրեսի է ենթարկում օրգանիզմը։ Այս ախտանիշներից ազատվելու համար պատուհանին մոտ տեղեր ընտրեք։

Բնական կարիքները հոգալը բարդանում է

Շարժման պակասը կարող է հանգեցնել փորկապութան և գազերի կուտակման։ Երկար ժամանակ նստած մնալը դադաղեցնում է նյութափոխանակությունը, մինչդեռ ճնշման փոփոխությունը հանգեցնում է գազերի ցիկլային փոփոխության։ Այս խնդիրից խուսափելու համար կրճատեք ընդունվող կալորիաների ցանկը և պարբերաբար ձգեք մկանները։

Ձեր լսողությունը թուլանում է

Ճնշման տատնումների հետևանքով ականջները կարող են փակվել, ինչի արդյունքում դուք ժամանակավորապես կկորցնեք լսելու ունակությունը և ցավեր կունենաք։ Այդ իրավիճակում Ձեզ կօգնեն մաստակը կամ պինդ կոնֆետը։

Հանկարծակի ատամնացավ

Շատ ճանապարհորդներ ատամանցավ են զգացել թռիչքի ընթացքում։ Պատճառը վերոնշյալ ճնշման տատանումն է։ Սրանից խուսափելու համա Ձեր ատամնաբույժի մոտ գնացեք թռիչքից առաջ։

Դուք վտանգավոր բակտերիաներ եք ընդունում

Չնայած այն փաստին, որ ամեն ինչ արվում է ինքնաթիռներում պահվող ջուրը մաքուր պահելու համար, այն միևնույն է շատ վտանգավոր բակտերիաներ է պարունակում։ Վարակումից խուսափելու համար միայն շշալցված ջուր խմեք և մի թողեք, որ Ձեր ուտելիքը դիպչի սեղանին։

Դուք ավելի նյարդային եք դառնում

Նույնիսկ նրանք, ովքեր չեն վախենում թռիչքներից, կարող են նյարդայն դառնալ թռիչքի ժամանակ։ Պատճառը պարզ է՝ մենք չեն կառավարում մեր անվտագնությունը և դա նյարդայանցնում է մեզ։ Այս խնդիրը կարելի է հաղթահարելի հետաքրքիր գրքի, ֆիլմի կամ էլ քնի օգնությամբ։