Քանի՞ անգամ եք նյարդայնացել մազափնջի պատճառով, այն սանրվելիս միշտ ոչ ճիշտ կողմում է լինում և դուք ոչինչ չեք կարողանում անել: Կարող եք մեկ տոննա մազերի գել օգտագործել այն հարդարելու համար, բայց դա էլ չի օգնում:

Չնայած շատ է զայրացնում, բայց մազափունջը ձեր «պահապան հրեշտակն է»:Գիտնականները որոշակի կապ գտան այդ «խնդրահարույց մազափնջերի» և գենտիկ նախատրամադրվածության միջև, որն օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից: Այդպիսի մազափնջեր ունեն միայն այն մարդիկ, ովքեր «բևեռացված բջիջներ» ունեն:

Սպիտակուցը, որը կանխում է քաղցկեղը, սպիտակուցների մեծ ընտանիքի մաս է, որոնք վերահսկում են բջիջների կիվելը, ԴՆԹ-ի կրկնօրինակումը, բջջային ինքնաոչնչացումը:

Գիտնականներն այդպիսի սպիտակուցներ տվեցին միջատներին՝ հակաուռուցքային հատկություններն ուսումնասիրելու նպատակով և տարօրինակ երևույթ նկատեցին՝ մազափնջեր:

Ըստ հետազոտողների՝ մազափնջերը մարդկանց դեպքում նման պատճառներ ունեն, բայց դա կարող է հեղափոխական բացահայտում լինել, եթե հաստատվի:

Ուստի ամեն անգամ, երբ չեք կարողանում ոճային սանրվածք ստանալ ձեր մազերով, հիշեք, որ պատճառը ձեր գեներն են, որոնք ձեզ պաշտպանում են քաղցկեղից: