Ռուսաստանում նոր տիպի կորոնավիրուսի թեստ են ստեղծել, որը թույլ է տալիս հայտնաբերել վարակը 60-90 րոպեում: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա ասել է, որ թեստը մշակվել և փորձարկվել է ինստիտուտի մասնագետների կողմից`այլ ինստիտուտների աշխատակիցների հետ միասին:

«Թեստը զգայունությամբ և առանձնահատկությամբ չի զիջում դասական PCR- ին, այն փորձարկվել է մեր ինստիտուտների կողմից՝ դրական գնահատականով: Վարակի հայտնաբերման ժամանակը 60-ից 90 րոպե կլինի», – ասել է նա համաճարակաբանների հետ հանդիպման ժամանակ: