Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է իր ֆինանսական խորհրդատուներին. նա փորձում է ամուսնալուծության հարցում այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար, հայտնում է US Magazine-ը:

«Քիմը պատրաստ է բաժանել իր և Քանյեի համատեղ ունեցվածքը», – նշել է աղբյուրը և հայտնել, որ Քարդաշյանը ամուսնալուծության հարցով դատական գործ կհարուցի սեպտեմբերին:

Զույգն ամուսնացել էր 2014 թվականին՝ Իտալիայում և ունի 4 երեխա:

Աղբյուրը տեղեկացրել է, որ զույգը վաղուց է առանձին ապրում. նրանց բաժանության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ աստղի ծննդյան 40-ամյակի խնջույքին ռեփերը ներկայացել է ուշացումով և չի մասնակցել սուրբծննդյան հավաքույթին:

Զույգի ընկերները նշել են, որ ամուսնալուծությունը կարող է «թարմ մեկնարկ» լինել նրանցից յուրաքանչյուրի համար: