Սննդաբան Այտոր Սանչեսը խոսել է այն սովորության մասին, որը խանգարում է որովայնի ճարպերից ազատվելուն, գրում է Lavanguardia- ն:

Նա նշել է, որ ծխելը նպաստում է որովայնի և ներքին օրգանների ճարպի կուտակմանը, այսինքն գոտկատեղի և ներքին օրգանների շուրջ կուտակման: Ինչպես բացատրել է մասնագետը, քաշի ավելացման այս տեսակն ամենավտանգավորն է, քանի որ մեծացնում է նյութափոխանակության հիվանդությունների զարգացման ռիսկը:

Բացի այդ, ըստ Սանչեսի, ծխողների մոտ ավելի քիչ ինսուլին է արտադրվում, ինչը մեծացնում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հավանականությունը: Միասին, այս երկու գործոնները գործում են «սիներգետիկորեն», այսինքն՝ էապես ազդում են ճարպակալման առաջացման վրա:

Բժիշկը շեշտել է, որ շատերը վախենում են քաշ հավաքել ծխելը թողնելուց հետո, սակայն քաշի ավելացման պատճառը, որպես կանոն, ոչ թե ֆիզիոլոգիական գործոններն են, այլ սթրեսի դեմ ուտելով պայքարելու փորձերը: