Շատ կանայք են երազում մայր դառնալ և գրկել երեխային: Էշլին նույնպես երազում էր երեխաներ ունենալ, սակայն ոչինչ չէր ստացվում: 8 երկար տարիներ Էշլին և նրա ամուսին Թայսոնը բուժումներ էին ստանում և փորձում էին ծնողներ դառնալ:

Այս զույդը երկար ճանապարհ է անցել: Էշլին մի հիվանդությամբ էր տառապում, որի պատճառով չէր կարողանում հղիանալ: Ի վերջոո նրանք որոշեցին դիմել արհեստական բեղմնավորման: Դա շատ երկար և բարդ գործընթաց է, որի հաջողությունը ոչ ոք չի կարող երաշխավորել:

Ամեն առավոտ Էշլին գնում էր հիվանդանոց և ցավոտ ներարկումներ էր ստանում: Ամեն օր նա արյուն էր հանձնում և ուլտրաձայնային հետազոտությում էր անցնում: Օրգանիզմի չթուլանալու համար նա խմում էր վիատմիններ: Շուտով ներարկումներից կողմնակի ազդեցություն ի հայտ եկավ՝ անտանելի գլխացավերի տեսքով:

Վերջապես եկավ բեղմնավորման օրը: Պրոցեդուրան հասել էր ավարտին, զույգին մնում էր միայն սպասել արդյունքներին: Զույգը դիմել էր լուսանկարչի, որպիսի նա անմահացնի կլինիկայի պատասխանը կարդալու պահերը:

Պարզվեց, որ զույգը երեխայի է սպասում: Նրանք չէին կարողանում զսպել արցունքները: Երբ զույգը եկավ հետազոտության, նրանց մեծ ցնցում էր սպասում: Անհավանական է…բայց նրանք չորս երեխա էին ունենալու: Երկու զույգ աղջիկ-զույգեր:

Նման հրաշքի հավանականությունը՝ 70 000 000-ից մեկն է: 9 ամիս անց ծնվեցին աղջիկները: Զույգը գիտակցում է, որ պարգևատրվել է այդքան երկար սպասման համար, ամբողջ ցավի և հուսահատության դիմաց: