Մի բրիտանացի կնոջ պատմություն, ով մի ժամանակ հնոտիքի շուկայից ընդամենը 13 դոլարով մատանի գնեց՝ չպատկերացնելով, թե ինչ հաջող գործարք էր կնքում:

Դեռևս 1980-ական թթ. հնոտիքի շուկայում շրջելիս Լոնդոնի բնակչուհին գեղեցիկ մատանի տեսավ և կարծեց, թե դա սովորական բիժուտերիա էր:

Մատանին բավական հին տեսք ուներ, բայց իր նոր տիրուհուն շատ էր դուր գալիս, ուստի նա այն մշտապես կրում էր:

Սակայն վերջերս կինը, ով ցանկացավ անանուն մնալ, իր սիրելի մատանին տարավ տեղացի ոսկերչի մոտ:

Պարզվեց՝ մատանու մեջ 26 կարատ քաշով իսկական ադամանդ էր: Ոսկերչի նախնական գնահատմամբ՝ այն 456 000 դոլար արժե:

Առաջնային գնահատումից հետո մատանին տարվեց Sotheby’s London աճուրդի տան ոսկյա իրերի բաժնի ղեկավար Ջեսիկա Ուինդհեմի մոտ: Նա բացատրեց, թե ինչու էին ադամանդը սովորական բիժուտերիա համարել:

Ուինդհեմի խոսքով՝ հին ալմաստը եզերվել էր բարձի ձևով (եզրագծի հազվադեպ տեսք) և դրվել էր 19-րդ դարի արծաթե շրջանակի մեջ: Ժամանակի ընթացքում արծաթը խունացել էր, մատանին սովորական տեսք էր ստացել:

Մատանու իրական արժեքը պարզելու համար այն ուղարկեցին Gemological Institute of America: Գիտական կենտրոնի մասնագետները հաստատեցին, որ այդ մատանին կարելի է վաճառել, որտեղ ասես՝ 325 000-456 000 դոլարով: Վերջերս հայտնի դարձավ, որ կինը 2017 թ. հունիսի 7-ին զարդը վաճառքի էր հանել Sotheby’s Fine Jewels աճուրդում: