Ինչպես հայտնել էինք, երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով երիտասարդ աղջիկ էր մահացել: Այսօր հայտնի է դարձել, որ նա երգերի հեղինակ Սոսի Խանիկյանն է։ Հատկանշական է, որ Սևակ Խանաղյանի՝ «Արցախ» երգի խոսքերը նույնպես նրանն են: «Ես ու Սևակ Խանաղյանն այս երգը գրել էինք, երբ Արցախը խաղաղ էր ու ծաղկուն: Տարբեր պատճառներով երգի պրեմիերան ուշացավ: Ու դա երևի պատահական չէր, այս երգը պիտի հիմա հնչեր, որովհետև մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Արցախն էլի ծաղկելու է, ավելի է հզորանալու: Անցյալում` ներկայի մասին գրված այս գործը դարձավ մեր ապագան խորհրդանշող երգ»,- հարցազրույցներից մեկում ասել էր Սոսին: