««Սպուտնիկ»-ը գրանցված չէ Հայաստանում, սակայն Փաշինյանը Պուտինին ասում է՝ գրանցված է»,- նախօրեին՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, հայտնել էր Առողջապահության և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը:

Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով այս հարցին՝ արձագանքեց. «Բոլոր պատվաստանյութերին տրվում է օգտագործման թույլտվություն, և հարցը հենց դրան է վերաբերվում, այսինքն՝ արդյո՞ք մենք ունենք իրավական հիմքեր Սպուտնիկ V-ն օգտագործելու և ունե՛նք իրավական բոլոր հիմքերը»: Ըստ նախարարի՝ պարտադիր չէ գրանցված լինի: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ վարչապետն ասաց՝ գրանցված է, պատասխանեց. «Խոսքը վերաբերում է թույլտվությանը: Բոլոր երկրները երբ ասում են՝ թույլ տալիս են, նույն մեխանիզմով են թույլ տալիս»: