Չնայած դժվար ու ցավոտ ապահարզանին՝ Քիմ Քարդաշյանը չի մոռանում կոնտենտի մասին։ Հայտնի աստղը գրեթե ամեն օր հայտարարում է իր բրենդների նոր թողարկումների մասին եւ լուսանկարներ են հրապարակում ֆանտաստիկ հագուստով:

 Այսօր Քիմն ընտրել է խորը դեկոլտեով եւ տպավորիչ կտրվածքներով անհավանական գայթակղիչ տրիկոտաժային զգեստ։ Հանդերձանքը կատարելապես ընդգծել է նրա կրակոտ կազմվածքը։ Զարմանալի է, բայց բիզնեսվումենը բազմաշերտ դիմահարդարումը փոխարինել է բնական գեղեցկությամբ եւ լուսանկարներ է հրապարակել առանց շպարի ու ռետուշի: Բաժանորդները գնահատել են այդ ժեստը եւ Քիմին հաճոյախոսություններ են արել։