Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Արդեն 106 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

Կատակերգու Միխայիլ Գալուստյանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասխանությանը։ Նա գրառում է կատարել, որում ասվում է․

 

«1915 թվականին՝ հենց այս օրը, օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում ձեռբակալվեցին եւ ավելի ուշ սպանվեցին ավելի քան 800 հայ մտավորականներ։ Այդպես հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արեւմտյան Հայաստանում, զրկվեց մտավոր էլիտայի մեծ մասից։ Այդ դեպքերին հաջորդեցին էթնիկ հայերի սպանությունները եւ տեղահանությունները, որը ստացավ «Հայոց ցեղասպանություն» անվանումը։

Այդ օրը, ավանդաբար, միլիոնավոր հայեր եւ նրանց կարեկցող այլ ազգերի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներում իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին, որը շուրջ 1,5 միլիոն հայերի կյանք խլեց կամ այդ ժամանակահատվածում աշխարհի բոլոր հայերի մոտ կեսը: Պահպանվել են միայն ռուսական կայսրության հայերը, ինչպես նաեւ փախստական հայերը՝ երրորդ երկրներում։ Ամեն տարի այդ օրը Երեւանում հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են հուշահամալիր եւ մեխակներ ու կակաչներ դնում հավերժական կրակի մոտ։

Այս օրվա նշանակությունը Հայաստանում ժամանակի ընթացքում չի թուլանում, ինչը մասամբ կապված է միջազգային հանրության՝ Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրման արշավի հետ», - գրել է Գալուստյանը, ապա հավելել #մենք հիշում ենք #Հայոց ցեղասպանություն #ցեղասպանություն հեշթեգերը։