Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արփին պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Լուսանկարն արվել է Մոսկվայում։ Զույգը, որը մեծացնում է որդուն, գրկախառնված է։ Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Միհրան Ծառուկյանի կինը կերպարանք էր ընդունել բնության գրկում։ Նա կրում էր սեւ գույնի ջինսե տաբատ, եւ բաց երանգի ջինսե վերնաշապիկ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, նուրբ ու նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Արփին գրել էր․ «Գարուն»։