Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթն առաջին անգամ կիսվել է իր զգացողություններով։

Երգչուհին ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում երեւում է նրա գեղեցիկ կարգավիճակն ու գրել. «Երբ չես կողմնորոշվում՝ գլխապտույտիդ պատճառը հղիությո՞ւնն է, թե երջանկությունը»։

Մեկնաբանությունների հատվածում երգչուհու հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել՝ նշելով, որ կարգավիճակն ավելի է գեղեցկացրել նրան ու նրան բարեմաղթանքեր են գրել։