«Երկու շաբաթով եմ եկել, բայց ամռանը կրկին կգամ ավելի երկար ժամանակով, որպեսզի հասցնեմ վայելել օրերը, ընկերներիս տեսնեմ: Նոր տեսահոլովակս նկարահանվել է «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ» հայտնի երգի հիման վրա: Չէի կարող այդ երգի տեսահոլովակը նկարահանել Միացյալ Նահանգներում, որովհետև բնությունը չէր սազի: Եթե թեման սեր լիներ, այնտեղ կնկարահանեի՝ չնայած շատ էի ուզում Հայաստանում նկարահանված տեսահոլովակ ունենալ, որովհետև այստեղ վերջին տեսահոլովակը նկարահանել եմ մոտ 11 տարի առաջ:

Մանրամասն՝ տեսանյութում