Կորոնավիրուսային հիվանդությունը կարող է տարբեր կերպ անդրադառնալ պացիենտի առողջության վրա: Որոշ սրտաբաններ ենթադրում են, որ վիրուսն անգամ կարող է արյան շրջանառության համակարգի հետ խնդիրներ առաջացնել:

Ռուս բժիշկ-սրտաբան Ելենա Գոլուխովան kp.ru-ի հետ զրույցում հաստատել է այդ ուսումնասիրությունը՝ նշելով, որ կորոնավիրուսը բացասաբար է ազդում արյունատար անոթների ամբողջականության վրա: Անոթներ կան բոլոր օրգաններում՝ երիկամներում, լյարդում, թոքերում, գլխուղեղում ու սրտում: Հետևաբար, ըստ բժշկի, կորոնավիրուսով հիվանդին պետք է ամբողջական բուժում: