Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն օրերս ավարտական երեկո էր կազմակերպ իր դպրոց-ստուդիայի աշակերտների համար, որից հետո, սակայն, առողջական խնդիր է առաջ եկել։ Երեկոյի համար Գոհարը հարթակ է վարձակալել, հյուրերին իրենց երգերով ուրախացրել են երաժիշտները, ելույթ է ունեցել նաեւ Դավան՝ Դավիթ Մանուկյանը։

Սակայն արդեն հաջորդ օրը Գոհարը հայտնել է, որ երեկույթի ընթացքում գրեթե ամբողջությամբ կորցրել է ձայնը։ Աստղը նշել է, որ նախ որոշել է բուժվել ժողովրդական միջոցներով՝ դեղնուցով, մեղրով, շաքարով ու տաք կաթով պատրաստված կոկտեյլով։ Սակայն այդ միջոցը վիզաժիստին չի օգնել, այդ պատճառով դիմել է բժշկի օգնությանը, որը հատուկ սարքի միջոցով դեղամիջոցներ է կաթեցրել ձայնալարերի վրա, ապա կաթիլային միացրել։

Պրոցեդուրաներից հետո Գոհարի ինքնացգացողությունը լավացել է, սակայն ձայնը դեռ չի վերադարձել։ Աստղը ձայնալարերի վերականգման համար բուժման կուրս պետք է անցնի։