Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանն իր միկրոբլուգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ծովափնյա հանգստի ընթացքում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին ծովափնյա կերպարում։ Նա կրում է գունավոր զգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Սաթենիկի գանգուր մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․

«Կյանքից վերցրեք միայն վառ գույները, հոգում պահեք միայն արեւը: Ժամանակ տրամադրեք հանգստին, կտրվեք իրականությունից, հայտնվեք երազանքների աշխարհում»։