Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ամառային հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին ամառային զգեստ է կրում, ինչը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ, բայց միեւնույն ժամանակ ընդգծված շպարով է։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են զարդերը։

Հրապարկմանը կից երիտասարդ մայրիկը երկրպագուներից հետաքրքրվել է՝ որ նկարն են ավելի շատ հավանում, ինչին ի պատասխան բազմաթիվ դրական խոսքերի է արժանացել․ «Գեղեցկուհի», «Որքան գեղեցիկ ես», «շքեղ», - գրել են նրանք։