Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի անվամբ հաշվառված են Երևանի Աբովյան փողոցի 9-րդ շենքի 10 և 38 բնակարանները, Վազգեն Սարգսյան փողոցի 10-րդ շենքի թիվ 106 և 117 տարածքները։ Լևոն Քոչարյանը նաև հանդիսանում է «Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը։ Նրան է պատկանում «Հայաստանի սնոուբորդի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ն, «Սփեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն։

Լևոն Քոչարյանին են պատկանում Lexus LX 570 մակնիշի 80 ՕՕ 008, Toyota RAV 4 մակնիշի 80 UU 008 և VAZ 2101 16 UO 948 պետհամարանիշների ավտոմեքենաները։

Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրանուշ Քոչարյանի՝ բոլորին հայտնի երգչուհի Սիրուշոյի անվամբ հաշվառված են Երևանի Վազգեն Սարգսյանի փողոցի 10-րդ շենքի թիվ 106 և 117 տարածքները, ինչպես նաև «Սիրուշո Փրադաքշն» ՓԲԸ-ն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում