Ռուսաստանցի պոռնոաստղ և մոդել Քրիստինա Լիսինան (հայտնի է որպես Kris the Foxx), ցած է նետվել Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում գտնվող շենքի 22-րդ հարկից: Նա տեղում մահացել է, հաղորդում է Daily Mail-ը:

Անվտանգության տեսախցիկները ցույց են տվել, որ մի կին չիպսերի փաթեթը ձեռքին մուտք է գործել բնակելի թաղամաս: Այնուհետեւ 23-ամյա մոդելի մարմինը գտել են անցորդները: Նա նախկինում բողոքում էր, որ շատ է ցանկանում ընտանիք կազմել և կարոտում է ճանապարհորդությունները:

Հայտնի է նաև, որ նա Ռուստամ անունով ընկեր ուներ, որի հետ նրանք սկսել են հանդիպել անցած աշնանը, և այդ ժամանակ Լիսինան նույնիսկ դադարել էր նկարահանվել պոռնոֆիլմերում: Տղան անմիջապես սկսել է գումար հավաքել իր սիրելիի հուղարկավորության համար:

«Վերջին օրերին իմ ու Քրիստինայի մոտ ամեն ինչ լավ էր: Ես նրան սովորեցրի չծխել, նա դադարեց ալկոհոլ օգտագործել, մենք երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին գնում էինք քրոսֆիթի, իսկ մնացած օրերին աշխատում էինք տանը», - պատմել է տղան և ավելացրեց, որ ինքնասպանության նախօրեին աղջիկը երկար ժամանակ նկարչություն էր արել, ամբողջ գիշեր չէր քնել, և ձեռքում պահում էր իր նվիրած մետաղադրամը` «Դու միշտ իմ սրտում ես» փորագրությամբ:

Սանկտ Պետերբուրգում, նախքան պոռնոդերասանուհի դառնալը, Քրիստինան աշխատել էր բանկում: Սակայն նա այնտեղ դիմացել էր միայն հինգ օր:

Դեպքի վայրում ոստիկանությունը գտել է վերոհիշյալ մետաղադրամը, որը Լիսինան մահից առաջ պահել էր իր ձեռքում: