Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում։ Մինչև 2002 թվականը սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ 2006-ին մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա» ։ Երգչուհին ժյուրիի բոլոր անդամների կողմից 3 մրցութային օրերում վաստակելով միայն ամենաբարձր` "7" գնահատականը, արժանացավ «Գրան Պրի»-ն։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը

Մանրամասն՝ տեսանյութում