Հայաստանում օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231322 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1372405 վերջին մեկ օրում` 7551 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4949 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 141-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 220617 անձ` վերջին մեկ օրում 179 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4632 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է: