«2-3 տարեկան երեխայի համար ձմերուկի չափաբաժինը չպետք է գերազանցի 80-100 գրամը, 3-6 տարեկանում մեկանգամյա չափաբաժինը կարող է ավելացվել մինչև 150 գրամի», – ասել է մանկաբույժ Մարինա Լերմանը:

Նա ընդգծել է, որ մինչև երկու տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել ձմերուկ, քանի որ այն կարող է սննդային ալերգիա առաջացնել:

Իր հերթին, թերապևտ Ելենա Տիխոմիրովան անվանել է ձմերուկի օրական չափաբաժինը մեծահասակների համար: Այսպիսով, խորհուրդ է տրվում օրական ուտել ոչ ավելի, քան 500 գրամ ձմերուկ, բայց այն պայմանով, որ միաժամանակ չօգտագործվեն այլ ածխաջրեր: Բժիշկը նաև նշել է, որ ձմերուկ կարելի է ուտել օրվա ցանկացած ժամի, բայց ոչ քնելուց առաջ:

«Չարժե սննդի մեկ ընդունման ժամանակ մեկ կիլոգրամ ձմերուկ ուտել, քանի որ մեր օրգանիզմըչի կարող միաժամանակ յուրացնել 60 գրամ մաքուր ածխաջրեր: Օրգանիզմը կարող է յուրացնել 20-30 գրամ ածխաջրերը, իսկ մնացածը կվերածի ճարպի», – ասել է Տիխոմիրովան: