50 տարեկանից հետո շատերի հասակը սկսում է նվազել միջողային սկավառակների հյուսվածքների դեգեներացիայի, կեցվածքի փոփոխությունների եւ վնասվածքների պատճառով: Ինչպես ցույց է տվել Գյոթենբորգի համալսարանի մասնագետների նոր ուսումնասիրությունը, այս գործընթացը կարող է հատկապես վտանգավոր լինել կանանց համար:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ կանանց մոտ տարիքի հետ կապված հասակի նվազման եւ վաղաժամ մահվան ռիսկի միջեւ կապը գնահատելու համար գիտնականները օգտագործել են կանանց առողջության վերաբերյալ շվեդական հեռանկարային հետազոտության տվյալները, ինչպես նաեւ դանիացիների սրտանոթային հիվանդությունների ուսումնասիրությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում:

Հետագա 19 տարիների ընթացքում երկու այլ հետազոտություններին մասնակցած գիտնականները հետեւել են այս կանանց շրջանում մահացության դեպքերին՝ հիմնականում կենտրոնանալով մահվան պատճառների եւ ազդող հիմնական գործոնների վրա, օրինակ՝ մարմնի զանգվածի ինդեքսը, վատ սովորությունները, կյանքի տարբեր ժամանակահատվածներում ֆիզիկական ակտիվությունը, կրթական մակարդակը:

Հետազոտության ժամանակահատվածում մահացել է 625 մասնակից: Գիտնականների գնահատականներով՝ հասակի նվազումը մեկ սանտիմետրով կապված է բոլոր պատճառներով մահացության հետ՝ շվեդ կանանց շրջանում 14 տոկոս, դանիացիների շրջանում՝ 21 տոկոս: Հասակի զգալի նվազումը ավելի քան երկու սանտիմետրով ավելի է ամրապնդել այդ կապը՝ 74 տոկոս շվեդ եւ 80 տոկոս դանիացի կանանց շրջանում:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հասակի զգալի նվազումը կրկնապատկում է կաթվածից եւ սրտանոթային այլ հիվանդություններից մահվան հավանականությունը, եւ 71 տոկոսով` բոլոր պատճառներից: Այս արդյունքները հաստատվեցին բոլոր կարեւոր գործոնների մանրակրկիտ ճշգրտումից հետո:

Տարիքից անկախ՝ հասակի կրճատման ավելի քիչ են ենթակա կարճահասակ մասնակիցները, ինչպես նաեւ նրանք, ովքեր հետազոտության մեջ ընդգրկվելու պահին ֆիզիկապես ակտիվ են եղել եւ մասնակցել են տարբեր սպորտային մրցումների: