Դերասաններ Սոֆյա Պողոսյանն եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ծնողներ են դարձել։ Ընտանիքում համալրման մասին հայտնել է Սոֆյայի քույրը՝ Մայա Պողոսյանը։

Instagram-յան էջի Stories բաժնում արված հրապարակումներից պարզ է դառնում, որ զույգը որդի է ունեցել։ «Մորաքույր եմ դարձել»,- գրել է Մայա Պողոսյանը։

Ի դեպ, ընտանիքում սպասվող համալրման մասին Սոֆյա Պողոսյանը հայտնել էր հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ «Թող, որ բոլոր բալիկները լինեն առողջ ու երջանիկ։ Շնորհավոր հունիսի 1», - գրել էր Սոֆյա Պողոսյանը։