Շվեյցարացի ոճաբան Աննա Բեյը թվարկել է զգեստապահարանի այն իրերը, որոնք «էժանացնում են» գրասենյակային կնոջ կերպարը:

Նախ, ընկերության աշխատակիցները պետք է խուսափեն խորը բացվածքով վերնաշապիկներից, մինի կիսաշրջազգեստներից և բաց զգեստներից: Բեյն ընդգծել է, որ նորաձև հագուստը հաճախ հակասում է գործնական դրես – կոդի կանոններին և պիտանի չէ պաշտոնական հանդիպումների համար:

Երկրորդ, Բեյը խորհուրդ է տվել դեն նետել անթև վերնաշապիկները:

«Պարզապես ընտրեք թեթև գործվածքներից պատրաստված «շնչող» հագուստ, բայց երբեք մի ցուցադրեք ձեր ուսերը գրասենյակում», – հորդորել է նա: Փորձագետը նշել է, որ թափանցիկ հագուստը, որն ի ցույց է դնում կնոջ ներքնազգեստը, նույնպես անտեղի կլինի աշխատավայրում:

Նույն ցանկում ոճաբանը ներառել է բարձրակրունկ կոշիկները: Նրա կարծիքով, կրունկի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի ութ սանտիմետրը:
Շարունակելով գրասենյակային կոշիկների թեման, Բեյը խորհուրդ է տվել նախապատվությունը տալ փակ կոշիկներին և խուսափել սանդալներից:
Եզրափակելով, մասնագետը հիշեցրել է՝ պայծառ դիմահարդարումը նույնպես անընդունելի է աշխատավայրում: