Արդեն երկար ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում Տիմատիի նոր սիրավեպի մասին։
Օրեր առաջ համացացնում լուսակարներ են հայտնվել, որոնցից պարզ է դառնում՝ Տիմատին սկսել է հանդիպել մոդել Սաշա Դոնիի հետ։
Զույգը միասին է անցկացրել ամառային հանգիստը, որի ընթացքում էլ նրանց լուսանկարել են պապարացիները։

Տիմատիի երկրպագուները նկատել են, որ Սաշան բավականին նման է Տիմատիի առաջին կնոջը՝ Ալյոնա Շիշկովային։
Հետևորդներից մեկը գրել է․ «Դոնին Շիշկովան է ԱլիԷքսպրեսից»։
Ամենայն հավանականությամբ, Սաշայի հանդեպ այս ծաղրական մեկնաբանությունը բավականին դուր է եկել Ալյոնային, ով նոր լուսանկարին կից գրել է․«AliExpress»։