Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են էստրոգենի ընկալիչի նոր հատկություն, որը հետագայում կօգնի պայքարել քաղցկեղի դեմ: Հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Իչենգ Սյուին, սրա մասին խոսել է Medical Xpress բրիտանական բժշկական պորտալի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Սովորաբար, քաղցկեղի բջիջները շատ դիմացկուն են դեղերի նկատմամբ: Փորձագետները պարզել են, որ դա պայմանավորված է նաև էստրոգենի ընկալիչով. նախկինում այս խմբի սպիտակուցների այս գործառույթը անհայտ էր:

Ըստ հետազոտողների՝ իրենց աշխատանքի արդյունքները կօգնեն հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթահարել չարորակ բջիջների դիմադրությունը դեղամիջոցներին և բարելավել մահացու հիվանդության բուժման արդյունավետությունը:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրության արդյունքների մասին ավելի շատ տեղեկատվություն կհրապարակվի այս շաբաթ Cell ամսագրում: