Երգիչ Հայկոյի նախկին կին Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:
Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:
Կարեղ եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել:
Շնորհակալ եմ»: